Պայմաններ

ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վճարումներ կատարելու համար նախատեսված են հետևյալ միջոցներ՝ ARCA, Visa, MasterCard, American Express և ՄԻՐ վճարման համակարգերը: Ընդունվում են նաև կանխիկ վճարումներ: Վճարումները ընդունվում են միայն ՀՀ դրամով, կամ վերահաշվարկված Կենտրոնական Բանկի պաշտոնական փոխարժեքով: Վարձակալության ձևակերպման գործընթացը նախատեսում է դեպոզիտ, որը հաստատվում է ձեր բանկային քարտով և որը վերադարձվում է, վարձակալած տրանսպորտային միջոցի վերադարձման օրվանից, 14-ից 21 օրվա ընթացքում:


ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱԹԵԹՆԵՐ

Globe Auto ընկերությունը առաջարկում է ապահովագրական փաթեթների երկու տարբերակ՝ Ստանդարտ և Ամբողջական:

Ստանդարտ ապահովագրական փաթեթի գինը ներառված է վարձակալության գումարի մեջ: Տվյալ ապահովագրական փաթեթը նախատեսված է վթարի, առևանգման (ապահովագրությունը ներառում է ավտոմեքենայի ամբողջ արժեքը), ուղևորների և երրորդ անձի ապահովագրություն: Տվյալ ապահովագրական փաթեթի դեպոզիտի գումարը կազմում է 150000 դրամ:

Ամբողջական փաթեթի արժեքը նախատեսում է լրացուցիչ օրական վճար 7000 դրամի չափով (առավելագույն գանձվող գումարը 49000 դրամ է, որը համապատասխանում է 7 օրվա վճարի չափին, իսկ 7 օրից ավել օրերի համար լրացուցիչ գումար չի գանձվում): Սա չվերադարձվող գումար է: Տվյալ ապահովագրական փաթեթի համար դեպոզիտի գումարը կազմում է 100000 դրամ:

Վերոնշյալ ապահովագրական փաթեթներն ուժի մեջ են, եթե ապահովվում են հետևյալ պայմանները.

- վարձակալը պարտավոր է ժամանակին տեղեկացնել ընկերությանը վթարի մասին: Ապահովագրությունը գործում է, եթե վթարը տեղի է ունեցել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի կամ Վրաստանի տարածքներում;

- վթարի ժամանակ, վարորդը չի գտնվել ալկոհոլի, կամ այլ նյութերի ազդեցության տակ;

- եթե արձանագրվել են համապատասխան ակտեր ոստիկանության կողմից:


ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐՈՒՄ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

Ավտոմեքենայի վարձակալության ընթացքում, ճանապարհային կամ ավտոկայանատեղերի համար ամբողջ ծախսերը, ինչպես նաև օրենքի խախտման պատճառով առաջացած տույժերը, ամբողջությամբ պետք է կատարի Վարձակալը: Ճանապարհային ոստիկանության կողմից խախտումների մասին ծանուցում ստանալու օրվանից սկսած, եթե Վարձակալը չի կատարում իր մուծումը 10 օրվա ընթացքում, ընկերությունը իրավունք ունի գանձել տույժի ամբողջ գումարը Վարձակալի դեպոզիտի հաշվից:

Երևան քաղաքի տարածքում ավտոկայանման արժեքը ներառված է վարձակալության գումարի մեջ:


ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Տրանսպորտային միջոցը չի կարող օգտագործվել՝

1. արգելված տարածքներում երթևեկելու համար;

2. վկայագրում նշված քաշից ծանր բեռների տեղափոխման համար;

3. վկայագրում նշված մարդկանց քանակից ավելի ուղևորների տեղափոխման համար;

4. ավտոմրցավազքի համար;

5. վարորդական դասընթացների համար;

6. կենդանիների տեղափոխման համար;

7. կրկնակի վարձակալության նպատակով:


ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ/ՀԱՆՁՆՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Globe Auto ընկերությունը վարձակալին տրամադրում է ավտոմեքենան լավ, մաքուր, վառելիքով լրիվ լիցկավորված վիճակում, համալրված բոլոր փաստաթղթերով: Վարձակալը պարտավոր է վերադարձնել ավտոմեքենան ընկերությանը լրիվ նույն վիճակում: Եթե Վարձակալը չի կատարում այդ պայմանը և մեքենայի վերադարձման ժամանակ բացահայտվում են թերություններ, Globe Auto ընկերությունը իրավունք է վերապահում գանձել վարձակալից 5000 դրամ մեքենայի լվացման համար և 600-ական դրամ բաքում պակասող յուրաքանչյուր լիտրի համար:


ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Միակողմանի վարձակալությունը հասանելի է միայն Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքներում:

Վարձակալված մեքենայով Հայաստանի տարածքից դուրս (օրինակ՝ Վրաստան) գնալը հնարավոր է միայն Globe Auto ընկերության ներկայացուցչի նախնական գրավոր համաձայնություն ստանալուց հետո: Վրացական սահմանի հատման թույլատվության ձևակերպումը արժե 15000 դրամ:

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքով երթևեկելու համար ոչ մի հատուկ թույլատվություն չի պահանջվում, և չկան լրացուցիչ մուծումներ:

Զվարթնոց օդանավակայան մեքենայի առաքման կամ օդանավակայանում մեքենայի ընդունման ծառայությունը արժե 10000 դրամ:


ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ

Globe Auto ընկերությունը չի կարող պատասխանատվություն կրել, Վարձակալի կողմից մեքենայի հանձնելուց հետո, սալոնում մնացած որևէ գույքի համար: Նման իրավիճակից խուսափելու համար Վարձակալը, մեքենան ընկերությանը վերադարձնելուց, պետք է ուշադիր ստուգի մեքենայի սալոնը:


ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Globe Auto ընկերության և Վարձակալի միջև բոլոր հնարավոր վեճերը և տարաձայնությունները պետք է կարգավորվեն փոխադարձ համաձայնությամբ: Եթե չի հաջողվում կարգավորել վեճը, ապա հարցը տեղափոխվում է Հայաստանի Հանրապետության շրջանային դատարան և լուծումը տրվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության շրջանակներում: